-
26.10.2018|
02:12
Անշուշտ, տեղին չէ այլ երկրի դեսպանին գնահատական տալը, այդ բանն անելու իրավասու է նրա վերադասը: Բայց չեմ կարող դրվատանքի խոսք չասել մի դիվանագիտական ներկայացուցչի մասին, որը Հայաստանում ոչ միայն իր երկրի շահն էր ի պաշտոնե պաշտպանում, այլև զգալի ներդրում ունեցավ մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:
-
24.10.2018|
17:12
Համաշխարհային կերպարվեստի պատմաշրջանների հանգուցային երևույթներն էաբար ուսումնասիրած Երվանդ Քոչարի ստեղծագործական նկարագրին հոգեհարազատ էր անտիկ և հատկապես Վերածննդի դարաշրջանր:
-
16.10.2018|
01:48
Չեմ հիշում՝ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի՞, թե՞ Օլանդի՝ Հայաստան այցի նախօրյակին Հ1-ը եթեր հեռարձակեց մի երկարաշունչ ապուշություն առ այն, թե Երևանում հայերն ինչպես են «շնորհակալության» փոխարեն գործածում «մերսի» բառը: Երկու ժողովուրդների, երկու երկրների բազմադարյա հարաբերությունները շրիշակի մակարդակի հասցրած այդ նողկանքից չամաչեցին թերևս լրագրողը և հեռարձակողները:
-
10.10.2018|
11:44
Իսրայելում Երուսաղեմի մասին հնագույն հիշատակումներով եբրայերեն մակագրությամբ քար է հայտնաբերվել: Մասնագետների գնահատմամբ՝ գտածոն պատկանում է մեր թվարկության առաջին դարին: Հոկտեմբերի 10-ից այն կցուցադրվի Իսրայելական թանգարանում` գրում է The Jewish Press-ը:
-
07.10.2018|
12:43
ԱՄՆ-ի Թուլեյնի համալսարանի Science գիտական ամսագիրը պատմում է անհավանական գտածոյի մասին` մայաների անհայտ քաղաքի: Օգտագործվել է LiDAR տեխնոլոգիա, որ նշանակում է բացահայտում, նույնականացում և հեռավորության որոշում լույսի օգնությամբ:
-
29.09.2018|
09:52
Հնագետներն ուսումնասիրում են հինավուրց կայանատեղիները Հորդանանի ափին` փորձելով պարզել` պատկանել են իսրայելցիների՞ն, որոնց Մովսեսը դուրս է բերել Եգիպտոսի գերությունից:
-
14.09.2018|
03:37
HighScope ծրագիրը ներառում է 8 ասպարեզ, իրագործվում 58՝ «Զարգացման հիմնական չափորոշիչներ» ուղղություններով, որոնք կազմում են վարժարանի կրթական ծրագրի ողնաշարը՝ ընդգրկելով այն գիտելիքներն ու հմտությունները, որ անհրաժեշտ են նախակրթարանի սաների մտավոր ներդաշնակ զարգացման համար, ձևավորում են ինքնուրույնություն, գործելու վճռականություն, ի հայտ բերում ստեղծագործական օժտվածություններ:
-
07.09.2018|
00:57
Հայն իր պատմության ընթացքում կարևոր, առաջնակարգ է համարել իր զավակների կրթության խնդիրը: Հայ դպրոցը, հայ ուսուցիչը եղել են նրա պաշտամունքը՝ որպես երկրի ապագա սերունդ կերտողներ:
-
27.07.2018|
03:36
Հայոց պատմության մեջ առաջին անգամ ներազգային, անպատվաբեր սակարկություն ընթացավ մեռելաթաղի գնի շուրջ: Ընդ որում, այն հայերի շրջանում, որոնք այլազգիների հետ տուրևառության գործում անկրկնելի սակարկողներ էին: Մարուքե Իբրանոսյանի դին եկեղեցու խցում փակի տակ էր, իսկ դրսում կատարվողը պոլսահայերին վարկաբեկում էր ինչպես թուրքերի, այնպես էլ Պոլիսը գրաված դաշնակիցների աչքում:
-
27.07.2018|
03:00
1992 թվականի աշնանը դատախազության աշխատակից Հրաչիկ Հովհաննիսյանի հետ գործուղվել էինք Մեղրի` ստուգումների: Տեղացիները անանուն դիմում էին գրել և հայտնել, որ մի ամբողջ գնացք` մոտ 24 վագոն, բեռնավորված բենզինով, դիզվառելիքով և այլ ապրանքներով թալանվել է տեղի ՀՀՇ-ականների միջոցով, որի պարագլուխը հայտնի ագարակցի Ղևոնդն էր: